22 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT
«ԱրԱրԱտ»-ն ԱՊՀ առաջին ընկերություններից է, որը արժանացել է Euro Effies մրցանակի

EACA Euro Effies պարգևների հանձնման ամենամյա արարողության ժամանակ ԱրԱրԱտ կոնյակի ապրանքանիշն արժանացել է արծաթե մրցանակի, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Երևանի կոնյակի գործարանից: EACA Euro Effies մրցանակները շնորհվում են մարքետինգային հաղորդակցությունների ոլորտում առավել արդյունավետ նախաձեռնությունների համար:

ԵԿԳ-ում նշել է, որ «Ինտեգրացիա 360» անվանակարգում արծաթ շնորհվել է «Այսօրվա լեգենդը» շարքից «ԱԽԹԱՄԱՐ» գովազդային արշավի համար:

«ԱրԱրԱտ»-ն ԱՊՀ առաջին ընկերություններից է, որը արժանացել է Euro Effies մրցանակի;