22 սեպտեմբերի 2010 - 20:43 AMT
Սերգեյ Փարաջանովի մասին կնկարահանվի «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմը

«Ցենտրալ պարտներշիփ» ընկերությունը (գլխավոր տնօրեն` Ռուբեն Դիշդիշյան) շուտով կսկսի Սերգեյ Փարաջանովի մասին «Մաեստրո» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը: Փարաջանովի դերը խաղալու է Սերգեյ Գազարովը, որը շատ նման է իր հերոսին: Նախագծի արժողությունը 3 մլն դոլար է, ֆիլմը նկարահանելու է Աննա Մելիքյանը Իրակլի Կվիրիկիձեի սցենարով: Բեմադրող-նկարիչը Ռուստամ Խամդամովն է:

Ֆիլմը նկարահանվելու է Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Երևանում, ինչպես նաև Փարիզում, Ռոտտերդամում, հնարավոր է, Վենետիկում: