Հայաստանի Թռչունների պահպանման միությունը հրավիրում է միանալ Եվրոթռչնադիտարկմանը

Հայաստանի Թռչունների պահպանման միությունը հրավիրում է միանալ Եվրոթռչնադիտարկմանը

PanARMENIAN.Net - Միլիոնավոր միգրացիա կատարող թռչուններ այս օրերին լքում են Եվրոպան` թռչելով դեպի իրենց ձմեռման վայրերը` Աֆրիկա: Birdlife International միջազգային ընկերակցության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Թռչունների պահպանման միությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է հոկտեմբերի 2-ին և 3-ին միանալու Եվրոթռչնադիտարկմանը և բացահայտել թռչունների ուժն ու գեղեցկությունը բնության մեջ և նաև բնակավայրերին մոտ տարածքներում: Եվրոթռչնադիտարկում 2010-ը միաժամանակ կոչ է պահպանել կենսաբազմազանությունը:

PanARMENIAN.Net ի ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 27 երկրներում Birdlife International-ի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրում են բոլորին միանալ թռչնադիտարկմանը և տեղեկանալ թռչունների միգրացիայի հետաքրքիր մանրամասներին: 2010 թվականին Եվրոթռչնադիտարկումը նվիրված է Կենսաբազմազանության միջազգային տարվան` հայտարարված Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից, որի նպատակն է հրատապ քայլեր ձեռնարկել և կանխել կենսաբազմազանության կորուստը երկրագնդի վրա:

Եվրոթչնադիտարկում 2010-ի կիզակետ կհանդիսանա թռչունների բազմազանությունն ամբողջ Եվրոպայում: Այս միջոցառումն ամենամյա է և միախմբում է հարյուրավոր մարդկանց: Կատարված հետազոտությունները հավաքվում և զեկուցվում են ազգային կենտրոն տվյալ դեպքում Հայաստանի Թռչունների պահպանման միություն: Անցած տարի մոտ 50.000 մարդ մասնակցել է Եվրոթռչնադիտարկմանը, ովքեր երկու օրվա ընթացքում հաշվել են ավելի քան երեք միլիոն թռչուն: Հայաստանի Թռչունների պահպանման միությունը կոչ է անում բոլորին կազմակերպել թռչնադիտարկում իրենց բնակավայրի տարածքում և ընդգրկել հնարավորինս շատ մասնակիցներ:

BirdLife International-ը բնապահպանական կազմակերպությունների միջազգային ընկերակցություն է (ցանց), որն աշխատում է ավելի քան 100 երկրներում, միասին կազմավորելով առաջատար հեղինակություն թռչունների կարգավիճակի, վերջիններիս միջավայրի և խնդիրների, որոնք ազդեցություն ունեն թռչնաշխարհի վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---