2 օգոստոսի 2001 - 22:44 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՒ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՌԱՋԻԿԱ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը օգոստոսի 1-ին Սոչիում հանդիպման ժամանակ քննարկեցին սեպտեմբերին նախատեսված ռուսաստանյան պետության ղեկավարի այցի նախապատրաստման ընթացքը:Այդ մասին տեղեկացրեց Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:Ըստ նրա , զրույցի ընթացքում շոշափվել են երկկողմանի առեւտրա-տնտեսական գործակցության շրջանակների լայնացմանը վերաբերվող հարցեր: Ինչպես նշում է Պրիխոդկոն` երկու երկրների առաջնորդները դրականորեն գնահատեցին վերջերս Երեւանում տեղի ունեցած ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Ռուսաստանյան կողմից հանձնաժողովը գլխավորում էր փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, իսկ հայկական կողմից` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Կրեմլի ներկայացուցիչը հաղորդեց, որ նիստում ձեռք բերվեց պայմանավորվածություն` առեւտրա-տնտեսական ոլորտում մի շարք կարեւոր երկկողմ փոխշահավետ նախագծերի իրագործման վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: