23 սեպտեմբերի 2010 - 11:30 AMT
9 ամսվա ընթացքում Հայաստանում 182 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով

2010 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է 1370 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 182 մարդ զոհվել է, 1883-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1358 ՃՏ պատահար, որոնց հետեւանքով 227 մարդ զոհվել է, 1903-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը: