ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են հաստատել ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում են հաստատել ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Իրանը գաղտնի բանակցություններ են սկսել` ուղղված ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, գրում է Haaretz թերթը` վկայակոչելով անկախ ամերիկյան աղբյուրը: Բանակցությունները, որոնց մասնակցում են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ընթանում են Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում: Կապեր հաստատելու նախաձեռնությունը բխում է ԱՄՆ-ից: Հայտնի է նաև, որ բանակցությունների ընթացքում Իրանը հերթական անգամ պահանջել է ԱՄՆ-ից «պարգևատրել» Թեհրանին ամերիկյան զբոսաշրջիկ Սառա Շուրդին ազատ արձակելու համար, որն իրանական բանտում անցկացրել է մոտ մեկ տարի լրտեսության մեղադրանքով:

Haaretz-ը նաև պարզաբանում է, որ բանակցությունների մասնակիցների թվում են անձինք Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շրջապատից: Անցյալ ուրբաթ Ահմադինեժադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող էր ազատ արձակել մի քանի իրանցի բանտարկյալների Շուրդին ազատություն շնորհելու դիմաց: Իրանի հետ հարաբերությունների թեմայով վերջին հայտարարություններում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսել է ստեղծված իրավիճակը դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես, Վաշինգտոնը նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը:

ԱՄՆ և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1979-ին, երբ Իսլամական հեղափոխությունից հետո իրանցի ուսանողների խումբը գերի է վերցրել ԱՄՆ 66 քաղաքացիների, որոնք գտնվում էին Թեհրանի դեսպանատանը: Դրանից հետո երկու երկրների միջև պաշտոնական հարաբերությունները տեղի են ունենում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---