23 սեպտեմբերի 2010 - 13:24 AMT
Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը բացել է իր կայքը և պատրաստ է պատասխանել այցելուների բոլոր հարցերին

Գործարկվել է «Իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ, Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի վեբ-կայքը: www.hmanoukian.com հասցեում տեղակայված են ելույթներ, մամուլում տեղ գտած հրապարակումներ, գիտական հրատարակություններ, ինչպես նաև ֆոտո- և վիդեո նյութեր: «Այս կայքի միջոցով ես ակնկալում եմ անկեղծ ինտելեկտուալ շփում։ Իմ մտքերն ու դատողությունները պարբերաբար կներկայացնեմ կայքի այցելուների դատին։ Հաճույքով կպատասխանեմ բոլորի հարցերին` դրանով իսկ փորձելով ոչ միայն օգտակար լինել պատասխաններով, այլև ստանալ ձեր արձագանքներն ու կարծիքները կայքում հրապարակվող իմ տեսակետների և դիրքորոշման մասին»,- ասվում է Հովհաննես Մանուկյանի` կայքում տեղակայված նամակում: