Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության համաժողովը»

Հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության համաժողովը»

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվաններից է:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր: Նախարարներն անդրադարձան հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի մասնակցությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---