23 սեպտեմբերի 2010 - 14:38 AMT
Ռուսաստանը որպես ռազմավարական գործընկեր Հայաստանին Ադրբեջանից շատ է գնահատում

«Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին պայմանագրի ստորագրումը տրամաբանական էր»,-հայտարարել է Քաղաքական ու ռազմական հետազոտությունների ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանյուկը: Ըստ նրա, Ռուսաստանի ու Հայաստանի միջև գործում է ՀԱՊԿ պայմանագիրը: «Ներկայումս ՌԴ-ն ունի հակաօդային պաշտպանության երկու համակարգ: Մեկը գտնվում է Ռուսաստանում, մյուսը՝ Հայաստանում: Այդպիսով, մենք վերահսկում ենք տարածաշրջանը»,-ասել է նա:

Մեկնաբանելով Ադրբեջանին հակաօդային պաշտպանության C-300 համակարգերի վաճառքի մասին տեղեկատվությունը՝ Ցիգանյուկը հայտարարել է, որ այդ փաստը չի հաստատվել. «Սակայն, եթե դա այդպես է, նշանակում է, դա ստատուս-կվոն վերականգնելու փորձ է»: Մեկնաբանելով այն փաստը, որ Մեդվեդևը սկզբից այցելեց Հայաստան, հետո միայն Ադրբեջան, վկայում է այն մասին, որ ՌԴ-ն որպես ռազմավարական գործընկեր Հայաստանին Ադրբեջանից շատ է գնահատում: «Ադրբեջանի հետ մենք ունենք խնդիրներ՝ Կասպից ծովի անորոշ կարգավիճակը, Ադրբեջանի գործողությունները Վրաստանի հետ համատեղ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ինչ վերաբերում է Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալման մասին պայմանագրի երկարացմանը, ապա, հավանաբար, դա չի արվի: Մենք արդեն նմանատիպ համակարգ ունենք, ուստի գտնում եմ, որ Գաբալայի ՌԼԿ-ն չի օգտագործվի»,-ասել է Ցիգանյուկը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: