ԱՊՀ ներկայացուցիչները Քիշնևում կքննարկեն տեղեկատվայնացման հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնևում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին:

Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է և նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով:

Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տեղեկատվայնացման բնագավառին առնչվող մի շարք կարևոր հարցեր: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Մոլդովայի հանրապետության առաջատար դիրքը ԱՊՀ տարածքում` նախատեսվում է նաև նախարար Մ.Վարդանյանի հանդիպումը Մոլդովայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման Մոլդովայի փորձի լավագույն օրինակները, հաղրոդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---