2 օգոստոսի 2001 - 21:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԳԱԼ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ»
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չկարողացան գալ «ընդհանուր հայտարարի» ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, սակայն մտադիր են շարունակել երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին Սոչիում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ մեկ ժամյա հանդիպումից հետո: Ինչպես խոստովանում է Քոչարյանը, «երկխոսությունը հեշտ չէր», սակայն երկու նախագահներն էլ կոնստրուկտիվ են տրամադրված: Հայաստանի ղեկավարը նշեց նաեւ, որ նախագահները պայմանավորվել են «խուսափել փոխադարձ վիրավորանքներից»: Իր հերթին Հեյդար Ալիեւը տեղեկացրեց, որ հանդիպնամ ընթացքում քննարկվել են հակամարտության կարգավորմանը վերաբերող զանազան տարբերակներ: Սակայն, ըստ նրա խոսքերի, կողմերը չկարողացան հանգել որեւէ վերջնական տարբերակի եւ մտադիր են շարունակել երկխոսությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: