23 սեպտեմբերի 2010 - 15:17 AMT
Թաթուլ Մանասերյան. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է

Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգը և պարենային անվտանգության համակարգը գտնվում են խոցելի վիճակում, կարծում է տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է:

Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ անցյալ տարի գյուղատնտեսության ոլորտում սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանում կարտոֆիլի մեծ բերք է եղել, և մեծ առաջարկի արդյուքնում կարտոֆիլի գինը 1 կգ համար կազմել է 25 դրամ, իսկ այս տարի գներն աճել են գրեթե 10 անգամ:

«Ինչ վերաբերվում է ցորենի խնդրին, ապա Հայաստանը մեծ կախում ունի համաշխարհային գներից: Բայց Հայաստանը կարող է ձևավորել սեփական բազային տնտեսական քաղաքականությունը, որը կկրճատեր այդ կախվածությունը համաշխարհային գներից»,- ավելացրել է նա: Նրա խոսքերով, երկիրը կարող է լիովին ապահովել ներքին պահանջարկը և թույլ չտալ չարաշահում ներկրողների կողմից` կապված երկրում ցորենի գնի հնարավոր բարձրացման հետ: