23 սեպտեմբերի 2010 - 15:52 AMT
Սերժ Թանկյան. Օբաման սխալ է գործում` հրաժարվելով հայերի և հույների կոտորածը Ցեղասպանություն անվանել

«Բարաք Օբամայի նախագահության օրոք տեղի են ունեցել էական փոփոխություններ: Նա հսկայական աշխատանք է կատարել պաշտոնավարման օրից ի վեր»,- ասել է System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը Huffington Post-ին տված հարցազրույցում: Սակայն, Թանկյանի խոսքերով, Օբամայի սխալն Աֆղանստանում ռազմական ներխուժման ծավալները մեծացնելն է և Ցեղասպանություն բառը չօգտագործելը` խոսելով հայերի, հույների և ասորիների կոտորածի մասին:

Խոսելով իր նոր Imperfect Harmonies ալբոմի մասին` նա նշել է, որ ալբոմում մի քանի երգեր բացահայտ քաղաքական բնույթ ունեն: «Երգերի մեծամասնությունը փիլիսոփայական հետազոտություններ են կյանքից դուրս քաղքակրթության մասին»,- նշել է Թանկյանը: