Սերժ Թանկյան. System of a Down-ի ալբոմ ձայնագրելու մտադրություն դեռևս չկա

Սերժ Թանկյան. System of a Down-ի ալբոմ ձայնագրելու մտադրություն դեռևս չկա

PanARMENIAN.Net - «System of a Down-ի ալբոմ ձայնագրելու ընթացիկ ծրագրեր մենք չունենք: Խումբը լուծարվել է դեռևս 2006 թվականին»,-հայտնել է խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը՝ պատասխանելով Huffington Post ամսագրի լրագրող Ջոն Չեթմանի հարցերին, որը նշել է, որ խմբի երկրպագուն է:

Անդրադառնալով իր առաջիկա 7 տարիների նպատակներին՝ երգիչը նշել է, որ որպես դերասան ցանկանում է փորձել այն ամենը, ինչ կհուշի նրան իր մուսան: «Ես ցուցադրության եմ պատրաստում « Շղթայված Պրոմեթևս» իմ մյուզիքլը, որը տեղի կունենա 2011թ. մարտին: Ես գրում եմ իմ առաջին դասական-ջազ սիմֆոնիան նվագախմբի համար, լույս է տեսնում «Արևափայլ մոռացության միջով» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն,-նշել է Թանկյանը՝ հավելելով, որ ինքն աշխատում է ևս մի քանի նախագծերի վրա, այդ թվում ֆիլմեր է հնչյունավորում և գրքեր ստեղծում փաստագրական հիմքի վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---