«Կոնվերս բանկը» VISA քարտեր կտրամադրի դրամական փոխանցում կատարող բոլոր հաճախորդներին

«Կոնվերս բանկը» VISA քարտեր կտրամադրի դրամական փոխանցում կատարող բոլոր հաճախորդներին

PanARMENIAN.Net - Հայկական «Կոնվերս բանկը» սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 31-ը բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցում կատարող հաճախորդներին առաջարկում է անվճար VISA ELECTRON և VISA CLASSIC վճարային դեբետային քարտեր: Ինչպես հաղորդում է «Կոնվերս բանկի» մամլո ծառայությունը, բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով 100-ից մինչև 500 ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ կամ դրանց համարժեք փոխանցում ստացող և ուղարկող հաճախորդներին բանկն անվճար կտրամադրի VISA ELECTRON քարտ, իսկ 500 և ավելի ԱՄՆ դոլար/ԵՎՐՈ կամ դրանց համարժեք արտարժույթի դեպքում կտրամադրվի VISA CLASSIC քարտ: «Կոնվերս բանկը» ՓԲԸ-ն ներկայումս անդամակցում է MIGOM, MONEYGRAM, CONTACT, BLIZKO, LEADER, INTEREXPRESS, «Բիստրայա պոչտա», «Զոլոտայա կոռոնա» փոխանցման համակարգերին:

Բանկը հանդիսանում է ARCA, VISA վճարային համակարգերի լիիրավ անդամ, իսկ MASTERCARD վճարային համակարգի աֆիլիատ անդամ: Բանկն ավանդատու-հաճախորդների համար դեռևս մարտ ամսից սահմանել է քարտերի տրամադրման զեղչային համակարգ, համաձայն որի` ՀՀ դրամով 6 ամիս և ավելի ժամկետով ժամկետային ավանդ ներդնող հաճախորդներին ևս բանկը քարտի տրամադրումը և սպասարկումը իրականացնում է անվճար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---