«Շանհայ Էքսպո-2010»-ի ժամանակ մարվեցին «Հայաստան.Անկախության տոն» երկու նամականիշերը

«Շանհայ Էքսպո-2010»-ի ժամանակ մարվեցին «Հայաստան.Անկախության տոն» երկու նամականիշերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Անկախության օրը, «Շանհայ Էքսպո-2010»-ի հայկական տաղավարում մարվեցին Հայփոստի թողարկած «Հայաստան.Անկախության տոն» երկու նամականիշերը: Նամականիշերը մարեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: Ներկայացվեց նաև «Աշխարհի քաղաքին» նվիրված նամականիշը, որն առաջիկա օրերին նույնպես կդրվի շրջանառության մեջ: Մարման արարողությանը ներկա էին նաև ՉԺՀ պաշտոնատար անձինք, բազմաթիվ այլ հյուրեր:

«Շատ մեծ խորհուրդ ունի այսօր ձեզ ներկայացնել նամականիշներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությանն ու տաղավարին, ինչը նշանակում Է շարունակականություն»,- մարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքով, Անկախության օրը Հայաստանն իր Ազգային օրը նշում Է նաև Մայր հայրենիքից մեծ հեռավորության վրա գտնվող աշխարհի մեծագույն քաղաքներից մեկում՝ Շանհայում կազմակերպված միջազգային ցուցահանդեսում` քաղաքակրթությունների հատման այս հարթակում` մարդկությանը ներկայացնելով Արարատ լեռանը նայող իր «Աշխարհի քաղաքի» կառուցման գաղափարը:

«Նամականիշերը տվյալ երկրի մշակույթի և պատմության յուրօրինակ դեսպաններն են աշխարհում և «Հայփոստը» մեծ կարևորություն է տալիս այդ մշակույթը տարածելու գործին: Պատահական չէ, որ Հայաստանի անկախության օրը մենք նամականիշերը մարում ենք քաղաքակրթությունների հանդիպման այս հարթակում, «Աշխարհի քաղաքի» մակետի մոտ: Սրանով մենք ուզում ենք ընդգծել Հայաստան-Աշխարհ կապը»,- իր խոսքում նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---