23 սեպտեմբերի 2010 - 18:10 AMT
Այժմ թուրքական կառավարության գլխավոր խնդիրը դավանափոխ հայերն են.ո՞վ է հաջորդը

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում կայացած պատարագից հետո Թուրքիայի արևելքում ապրող դավանափոխ հայերը սկսել են խոսել իրենց ծագման մասին և փաստաթղթեր ներկայացնել, որոնք վկայում են այն մասին, որ նրանք քրիստոնյա են: Այդ մասին գրում է Yenicaggazetesi-ին: Թուրքիայում նաև մեծ պահանջարկ ունի «Դավանափոխ հայեր» գիրքը, որոնք այժմ թուրքական կառավարության գլխավոր խնդիրն են դարձել:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը մինչ իր սպանությունը զբաղվում էր այդ հարցով: Նա նաև գրում էր, որ շուրջ 300 հարյուր հազար դավանափոխ հայերը ուռճացած թիվ չէ, իրականում նրանք շատ ավելի շատ են: «Թուրքիայում գոյություն ունի դավանափոխ հայերի խնդիր: Հրանտ Դինքը Հայաստան կատարած իր այցի ժամանակ իր գործընկերներին հարց էր ուղղել.«Դուք խոսում եք 1,5 մլն սպանվածների մասին: Սակայն շուրջ 500 հազար հայեր դավանափոխ եղան ու թրքացան: Ինչո՞ւ ուշադրություն չեք դարձնում այս փաստին»,-ասվում է թերթի մեկնաբան Արսլան Բուլուտի մեկնաբանը:

Դավանափոխ հայերի շրջանում ազգային ինքնագիտակցության մակարդակով աչքի են ընկնում կրիպտոհայերը, որոնք, ի տարբերություն մյուսների, ձգտում են հնարավորինս պահպանել իրենց ազգային նկարագիրը: Հենց այդ խումբն է շարունակում գաղտնի հետևել ազգային և կրոնական ավանդույթների շատ տարրերին: