23 սեպտեմբերի 2010 - 18:45 AMT
Միգել Կոտտոն հրաժարվել է մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ

Առաջին միջին քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն Միգել Կոտտոն, հրաժարվելով Խուլիո Սեզար Չավես-կրտսերի հետ մենամարտից, պետք է ինքը մրցակից ընտրեր՝ NABF և NABO տիտղոսակիր և WBA վարկածով ինտերկոնտինենտալ գոտի ունեցող Վանես Մարտիրոսյանին ԱՄՆ-ից կամ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կերմիտ Ցինտրոնին Պուեռտո Ռիկոյից: Սակայն Կոտտոն հրաժարվեց մենամարտից, հաղորդում է boxingscene.com-ը:

«Միգելը գիտեր, որ այդ պոտենցիալ թեկնածուները չեն համապատասխանում իր մակարդակին և նա որոշեց մինչև տարեվերջ մենամարտեր չանցկացնել: Հաջորդ մենամարտը տեղի կունենա 2011 թվականին»,-ասել է Կոտտոյի խորհրդական Գաբրիել Պենագարիկանոն: