23 սեպտեմբերի 2010 - 18:51 AMT
Աղթամարում պատարագի օրը թուրքական իշխանությունները օտարերկրացիներին ներկայացրել են Վանի խեղաթյուրված պատմությունը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի օրը թուրքական իշխանությունները օտարերկրացիներին ներկայացրել են Վանի խեղաթյուրված պատմությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են հայ լրագրողները, որոնք ներկա են եղել պատարագին:

Լրագրող Հասմիկ Համբարձումյանն ընդգծել է, որ հայ լրագրողների աշխատանքին խոչընդոտում էին ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները: Նա ափսոսանք է հայտնել առ այն, որ Սբ Խաչ եկեղեցին որպես թանգարան է գործում:

Բոլոր լրագրողները միաձայն հաստատեցին, որ թուրքական կողմի սպասումները չարդարացան, քանի որ պատարագին մասնակցելու նպատակով Վան էր ժամանել ընդամենը մի քանի հարյուր հայ: