Վիեննայի ուղեգիրը շահած մասնակիցը կորցրեց իր շանսը. նա գնել էր շտրուդելը, բայց կտրոնների խաղարկությանը չէր եկել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին կայացավ ամանորյա տոներին Վիեննայի երկու հոգու ուղեգրի խաղարկությունը: Հաղթողը որոշվեց կտրոնների խաղարկության միջոցով, որոնք բաժանվել էին Հարավային Կովկասում ամենաերկարխնձորի շտրուդելի յուրաքանչյուր կտորի գնորդին:

Նախքան գլխավոր մրցանակի խաղարկությունը խրախուսիչ մրցանակներ բաժանվեցին` Վիեննայի մասին երկու գրքեր` յուրաքանչյուրը 25000 դրամ արժողությամբ, Marriott Armenia հյուրանոցի ռեստորանների երկու և չորս հոգու համար նախատեսված երկու հրավերներ, ինչպես նաև Սվոռովսկի քարերով զարդարված կրծքազարդ: Սակայն խաղարկության ինտրիգը կայանում էր նրանում, որ Վիեննայի ուղեգիրը շահած մասնակիցը` Զարուհի Սրապյանը չէր եկել խաղարկությանը: Այդ ժամանակ խաղարկության կանոնների համաձայն մեկ այլ կտրոն հանվեց, որը պատկանում էր Marriott Armenia հյուրանոցի հյուրերից մեկին, որն այս շաբաթ օրը կտոնի իր հարսանիքը հյուրանոցում: Մրցանակները տրամադրվել էին Marriott Armenia հյուրանոցի և Ավստրիական ավիաուղիների կողմից:

Երևանի կենտրոնում` Marriott Armenia հյուրանոցի առջև, ցուցադրվում է Հարավային Կովկասում ամենաերկարխնձորի շտրուդելը` 25 մետր երկարությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Ավստրիական ավիաուղիների և Marriott Armenia Yerevan հյուրանոցի նախաձեռնությամբ` հյուրանոցի կազմակերպած Ավստրիական օրվա շրջանակներում: Նման միջոցառումը Երևանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

Մենք արդեն կտրատել ենք շտրուդելը և յուրաքանչյուր կտորը վաճառում ենք 500 դրամով: Յուրաքանչյուր կտորի հետ մենք գնորդներին կտրոն ենք տալիս: Այսօր երեկոյան կկայանա այդ կտրոնների խաղարկությունը, որի հաղթողը երկու հոգու ուղեգիր կստանա դեպի Վիեննա»,-PanARMENIAN.Net � թղթակցի հետ զրույցում նշել է Marriott Armenia Yerevan հյուրանոցի ավագ խոհարար Կլաուս-Պետեր Կրեբսը:

Թռիչքի տոմսերը տրամադրում են Ավստրիական ավիաուղիները, իսկ Վիեննայում խաղարկության հաղթողները բնակվելու են Marriott հյուրանոցում: Բացի դրանից, նրանց կտրամադրվեն Վիեննայի բոլոր թանգարանների տոմսեր, ինչպես նաև նրանք կկարողանան մասնակցել ամանորյա վաճառքին, հաղորդել է Marriott հյուրանոցի մարքեթինգի և վաճառքի գծով մենեջեր Զոլտան Կոնշանսկին:

Շտրուդելը (գերմ. «պտտահողմ, հորձանուտ») ալյուրով պատրաստվող ավստրիական ուտեստ է տարբեր տեսակի լցոններով շերտավոր խմորից, որը փաթաթվում է ռուլետի տեսքով: Շտրուդելը տարածված է բոլոր գերմանալեզու երկրներում, ինչպես նաև հունգարական, չեխական և անգամ ռուսական խոհանոցում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---