23 սեպտեմբերի 2010 - 19:51 AMT
Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթել է Մակեդոնիայի թիմին

Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի օլիմպիադան: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի մրցակիցը Մակեդոնիայի հավաքականն էր, որին հայ շախմատիստները ջախջախեցին 4:0 հաշվով:

Հայ շախմատիստուհիները 2-րդ տուրում կրած պարտությունից հետո, որտեղ նրանք զիջեցին Չեխիայի հավաքականին, 4:0 հաշվով հաղթեցին մակեդոնացիներին:

Էլինա Դանիելյանը առաջին խաղատախտակի վրա հաղթեց Գաբրիելա Կոսկոսկուին՝ խաղալով սպիտակ ֆիգուրներով: 42 քայլից հետո Լիլիթ Մկրտրչյանը հաղթեց Կատերինա Ենոսկուին: Հաջող հանդես եկավ նաև Անահիտ Խառատյանը, որն առաջին անգամ մասնակցելով Օլիմպիադային, միավոր բերեց իր թիմին՝ հաղթելով Բոյանա Բոյատովիչին, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց Մոնիկա Ստոյկովսկուն:

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն է: