24 սեպտեմբերի 2010 - 12:57 AMT
Հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:

Երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան: