Հայաստանը որոշել է վերաբացել Բաղդադում ՀՀ դեսպանությունը

Հայաստանը որոշել է վերաբացել Բաղդադում ՀՀ դեսպանությունը

PanARMENIAN.Net - Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստրջանի շրջանակներում հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ էր: Զրոււցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս համագործակցության տարբեր ուղղություններով նկատվող ակտիվության կապակցությամբ եւ պայմանավորվեցին հավելյալ աշխատանքներ տանել հարաբերությունների առավել զարգացման համար: Նախարարներ Նալբանդյանն ու Մուալիմը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Իրաքի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասաց, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրեց Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---