Լուվրի մասնագետներն իրենց փորձը կփոխանցեն Հայաստանի թանգարանների աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Հայաստանի 36 թանգարաններ մասնակցեցին «Եվրոպական ժառանգության օրերին», որ տեղի ունեցան Երևանում և մարզերում սեպտեմբերի 18-ին և 19-ին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի ազգային համակարգող Մարինե Մկրտչյանը, ծրագրի շրջանակներում հանրապետության մայրաքաղաքում և մարզերում տեղի ունեցան մի շարք ցուցահանդեսներ ու մշակութային միջոցառումներ:

Իր հերթին Եղիշե Չարենցի անվան գրականության ու մշակույթի թանգարանի տնօրեն Մարինե Հարոյանը նշել է, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պատեհ առիթ է աշխարհին հայ մշակույթի արժեքները ներկայացնելու համար: Նա ասել է նաև, որ առաջիկայում Լուվրի մասնագետները «Hands on» կրթական ծրագիր կանցկացնեն հայկական թանգարանների 16 աշխատակիցների համար, ինչը թույլ կտա թանգարաններին առավել գրավիչ դառնալ երիտասարդների համար»,-ասել է Մարինե Հարոյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---