Synopsys Armenia-ն ԱՄՆ Պետդեպարտամենտի մրցանակի հավակնորդների թվում է

Synopsys Armenia-ն ԱՄՆ Պետդեպարտամենտի մրցանակի հավակնորդների թվում է

PanARMENIAN.Net - Synopsys Armenia ընկերությունը անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևներ կորպորատիվ նվաճումների համար» մրցույթի եզրափակիչ փուլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը:

Հեղինակավոր պարգևը, որը հանձնվում է 1999 թվականից ի վեր, կարևորում է այն դերը, որը ամերիկյան ընկերությունները կատարում են աշխարհում սոցիալական կորպորտաիվ պատասխանատվության ամրապնդման գործում: Մրցույթի եզրափակչի մասնակիցներն ընտրվել են 78 ընկերությունների թվից, որոնք առաջադրել են ողջ աշխահում հավատարմագրված ԱՄՆ դեսպանները:

«Մեզ համար մեծ պատիվ է հայտնվել եզրափակչի 12 մասնակիցների թվում: Մեզ առաջադրելու հիմնական պատճառը մեր ընկերության ստանձնած սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունն է: Մենք գիտենք, որ կարող ենք ավելի շատ ազդեցություն ունենալ Հայաստանում դրական փոփոխությունների վրա, քան, օրինակ, Չինաստանում: Ուստի, Հայաստանն առանձնակի կարևորություն ունի մեզ համար»,-ասել է նա: Ըստ Ռիչ Գոլդմանի, ընկերության գործունեության բոլոր ոլորտներից առանձնացվել է Synopsys Armenia-ի ավանդը երկրի կրթության ոլորտում: Ընկերության համագործակցությունը Հայաստանի բուհերի ու կառավարության հետ թույլ է տալիս պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում:

«Դա եզակի համագործակցություն է: Դա մոդել է, որ կիրառվում է տարածաշրջանի միայն վեց երկրներում: Կիսահաղորդիչների ոլորտն այնքան արագ է զարգանում, որ համալսարանները չեն հասցնում հետևել այդ գործընթացին: Քանի որ ընկերությունն առաջատար է կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտում, ամեն տարի նորացնելով ուսամնական ծրագիրը, մենք կարող ենք վստահ լինել, որ այն լիովին համապատասխանում է ոլորտի ընթացիկ միտումներին: Աշխարհի ոչ մի բուհ չի կարող իրեն դա թույլ տալ»,-ասել է Synopsys Armenia-ի գլխավոր տնօրենը:

Եզրափակիչ դուրս եկած ընկերությունների թվում են այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են Cisco (Իսրայելի ներկայացուցչությունը), Intel (Կոստա Ռիկա), Coca-Cola (Սվազիլենդ), PepsiCo (Հնդկաստան) և մյուսները: Երեք հաղթողներին 2010 թ. հոկտեմբերին կընտրի հատուկ հանձնաժողովը Հիլարի Քլինթոնի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---