Արևմուտքը զբաղված է այլ խնդիրներով և Հարավային Կովկասի ժամանակը չունի

PanARMENIAN.Net - Արևմուտքի դիրքերը Հարավային Կովկասում թույլ են, որովհետև արդյունք չկա, հայտարարել է Foreign Policy ամսագրի հեղինակ Սթիվ Լևինը: Ըստ նրա, դրա պատճառները շատ են: «Արևմուտքը զբաղված է այլ խնդիրներով՝ Իրաք, Աֆղանստան, հիմա նաև իսրայելցիների ու պաղեստինցիների խաղաղ բանակցություններ, Արևմուտքը զբաղված է նաև Իրանի միջուկային խնդրով: Հարավային Կովկասն ուղղակի առաջնահերթ հարց չէ Արևմուտքի արտաքին քաղաքականության համատեքստում: Բացի այդ, 2008 թվականին Ռուսաստանը պարզ հասկացրեց, որ իր շահերը պաշտպանելու համար պատրաստ է գնալ նաև ռազմական գործողությունների: Արևմուտքը նման քայլի պատրաստ չէ: Անշուշտ, նա կարղ է ճնշում գործադրել, սակայն, այսօր պատրաստ չէ գործել իրական ճգնաժամի պայմաններում»,-ասել է Լևինը, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---