24 սեպտեմբերի 2010 - 15:29 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանը կհանդիպի ԱՄՆ հայ համայնքի հետ

Հոկտեմբերի 3-14-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը գտնվելու է ԱՄՆ-ում, որպեսզի հանդիպի հայ համայնքի հետ: Այսպես կոչված Diaspora Tour-ի շրջանակներում Յովանովիչը կայցելի Ֆիլադելֆիա, Դեթրոյթ, Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես: Ամերիկյան դիվանագետն ու ԱՄՆ հայ համայնքը կքննարկեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը, Վաշինգտոնի օգնությունն ու իրադրությունը Հայաստանում: Բոլոր քաղաքներում ԱՄՆ դեսպանը կհանդիպի երիտասարդության, հայկական հասարակական կազմակերպությունների և հոգևորականության ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: