Սերգեյ Լավրով. Ցանկացած աջակցություն հակամարտություններում չպետք է պարտադրվի

Սերգեյ Լավրով. Ցանկացած աջակցություն հակամարտություններում չպետք է պարտադրվի

PanARMENIAN.Net - Արդի հակամարտությունները ուժային լուծում չունեն: Դրանք առաջին հերթին հարկավոր է որոնել քաղաքական և դիվանագիտական դաշտում, բոլոր կողմերի ներգրավմամբ, չմեկուսացնելով ոչ ոքի: Այդ մասին ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Թե ինչի է հանգեցնում համաձայնեցված խաղաղապահ ձևաչափերի միակողմանի խզումը և ուժին ապավինելը՝ մենք համոզվեցինք 2008 թվականի օգոստոսին»,-ասել է նա:

Ըստ Լավրովի, չի կարելի տնտեսել նյութական ու մտավոր ներդրումների վրա, որոնք արվում են հակամարտությունները կանխելու համար: Հայտնի է, որ բախումնային իրավիճակների կանխումը հետագայում դրանց կարգավորումից շատ ավելի էժան է նստում: Սակայն, ցանկացած աջակցություն հակամարտություններում չպետք է պարտադրվի: Կարգավորման հարցում հարկավոր է խուսափել ջանքերի կրկնօրինակումից, առավել ևս, մրցակցությունից: Դրանից ենք մենք ելնում, զարգացնելով ՄԱԿ-ի համագործակցությունը ՀԱՊԿ և ՇՀԿ-ի հետ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---