24 սեպտեմբերի 2010 - 18:25 AMT
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական արդյունքների ամփոփում

Սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 53,936,068 ԱՄՆ դոլար` 362.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 65,090,422 ԱՄՆ դոլար` 363.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 362.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 28.4 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: