Հայաստանում կխստացնեն հսկողությունն աուդիտորական ընկերությունների նկատմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հավանություն է տվել «Աուդիտորական գործունեության մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, այդ փոփոխություններով նախատեսվում են աուդիտորական ծառայությունների արտոնագրման, արտոնագրված անձանց վերահսկողության առանձնահատուկ պահանջներ։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն աուդիտի ստանդարտների կիրառման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը և աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ օրենսդրական այս նախաձեռնությունը համահունչ է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարման միջոցառումներին, քանի որ մեծացնում է հսկողությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ։ Տեղեկանալով, որ պարտադիր աուդիտի արդյունքները ներկայացնող 500 խոշոր ընկերություններ կատարել են օրենքի այդ պահանջը, բայց կան փոքրաթիվ թերացողներ, վարչապետը նպատակահարմար է համարել դրանց անունների հրապարակումը մամուլում` ի տես հանրության։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---