24 սեպտեմբերի 2010 - 19:48 AMT
Օլիմպիադայում ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ռուսաստանի երրորդ թիմին

Համաշխարհային շախմատի օլիմպիադայի 4-րդ տուրը ևս հաջող էր հայ շախմատիստների համար: Օլիմպիադայում ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ռուսաստանի երրորդ թիմին: Հաղթական միավորը Հայաստանին բերեց Լևոն Արոնյանը, որը հաղթեց 2,5:1,5 հաշվով:

Արոնյանը սպիտակներով հաղթեց Դմիտրի Յակովենկոյին, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդր Մոտելևի, Սերգեյ Ռուբլևսկու և Նիկոլայ Կոբանովի հետ:

Սա Հայաստանի հավաքականի չորրորդ հաղթանակն է Օլիմպիադայում: