24 սեպտեմբերի 2010 - 20:02 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին

Սեպտեմբերի 24-ին Խանտի Մանսիյսկում, որտեղ ընթանում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հանդիպել է Խորվաթիայի հավաքականի հետ:

Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Վալենտինա Գոլուբենկոյին, Լիլիթ Մկրտչյանը՝ Միրյանու Մեդիչին, իսկ Նելլի Աղինյանը՝ Ռայնա Սարգաչին: Միակ ոչ ոքին գրանցվել է Լիլիթ Գալոյան-Բորկա Ֆրանցիսկովիչ պարտիայում: Այդպիսով, Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին:

Հայ շախմատիստուհիները տարել են 3 հաղթանակ և 1 անգամ պարտվել են: