ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀՄՀ պաշտոնական պատվիրակությանը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀՄՀ պաշտոնական պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) պաշտոնական պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀՄՀ գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, ՀՀՄՀ վարչության նախագահ Փոլադ Բյուլբյուլօղլին, ՀՀՄՀ վարչության համանախագահ, ՌԴ նախագահի միջազգային հումանիտար համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՀՀՄՀ վարչության անդամ, «Թյուրքսոյ» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Դյուսեն Կասեինովը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀՄՀ տարեկան ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես` 2010 թ. հոկտեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող միջոցառումների մանրամասները. «ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների, թարգմանիչների և հրատարակիչների ամենամյա համաժողովը», որը դարձել է ավանդական և Հայաստանում անցկացվում է 4-րդ անգամ: Համաժողովի նպատակն է ամրապնդել ԱՊՀ երկրների թարգմանիչների գրողների և հրատարակիչների միջև փոխհամագործակցությունը:: «Ներկայի վերականգնումը» (ReadingFest-process) խորագրով ԱՊՀ երկրների դրամատուրգների, ռեժիսորների, պրոդյուսերների և արվեստաբանների համաժողովը, որի շրջանակներում կիրականացվի ԱՊՀ երկրների ժամանակակից դրամատուրգիական ստեղծագործությունների ընթերցումներ` լավագույն գործերի բեմադրման նպատակով:

«У подножия Арарата» ԱՊՀ երկրների միջազգային առաջին Մեդիա համաժողովը, որի ընթացքում տեղի կունենան գործնական հանդիպումներ, հեռուստակամուրջներ, վարպետության դասընթացներ, գործնական գիտաժողով:

Պատվիրակության այսօրվա այցը Հայաստան կայացել է ԱՊՀ Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան հյուրախաղերի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սեպտեմբերի 24-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Համերգին մասնակցում են տաղանդաշատ մենակատարներ Ֆեն Նին (ջութակ, Չինաստան) և Օկսանա Վոլկովան (մեցցո սոպրանո, Բելառուս), հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---