24 սեպտեմբերի 2010 - 20:33 AMT
Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել Չեխիայի հավաքականի հետ

Ռեյկյավիկում (Իսլանդիա) շարունակվում է Եվրոպայի 2011թ. առաջնության մինչև 17 տարեկանների ընտրական մրցաշարը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս 7-րդ խմբում և սեպտեմբերի 24-ին երկրորդ խաղն է անցկացրել: Առաջինը գոլ են խփել Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ 59-րդ րոպեին Աղվան Պապիկյանը հավասարեցրել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով և ՀՀ հավաքականը 1 միավոր է վաստակել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը: