Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ում վիրավորական էր, հայտարարել է Բարաք Օբաման

Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ում վիրավորական էր, հայտարարել է Բարաք Օբաման

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զազրելի և վիրավորական է անվանել Մահմուդ Ահմադինեժադի այն հայտարարությունը, թե աշխարհի բնակչության մեծ մասն, իբր, համարում է, որ ԱՄՆ կառավարությունը մեղսակից է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ԱՀԿ աշտարակների վրա հարձակմանը: «Նման ելույթը Նյու Յորքում, որը իսլամիստների հարձակման զոհ է դարձել, աններելի է»,-ասել է Օբաման: Նա հաստատել է ԱՄՆ ձգտումը՝ օգնել Ւրանի ժողովրդին, հաղորդում է BBC-ին:

Ելույթ ունենալով ԳՎ պատվիրակների առջև Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունն, իբր, «կազմակերպել է այդ հարձակումը վերականգնելու համար ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունը և ամրապնդելու համար սեփական դիրքերը Մերձավոր Արևելքում՝ փրկելով սիոնիստական ռեժիմը»: Ահմադինեժադի ելույթի ժամանակ ԱՄՆ և ԵՄ անդամ երկրների պատվիրակությունները որպես բողոքի նշան լքել են նիստերի դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---