25 սեպտեմբերի 2010 - 13:18 AMT
Հայաստանի ֆուտզալի հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում

Սեպտեմբերի 24-ին ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրոպայի 2012թ. ֆուտզալի առաջնության վիճակահանությունը: Առաջնությանը կմասնակցի 42 հավաքական, որոնցից 11-ը և առաջնության կազմակերպիչ Խորվաթիան կխաղան եզրափակիչ փուլում:

ՀՀ հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում: Ըստ վիճակահանության B խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Հունաստանի, Լատվիայի, Իսլանդիայի հավաքականները:

Խաղերը կկայանան 2011թ. հունվարի 20-24 Իսլանդիայում: Որակավորման փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը: