25 սեպտեմբերի 2010 - 16:44 AMT
Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ խմբի մրցաշարի հանդիպումները

Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որոնք տեղի կունենան Բուլղարիայում հոկտեմբերի 6-ից 13-ը: Մրցաշարը կանցնի Իռլանդիայի, Սերբիայի, Լյուքսեմբուրգի և Բուլղարիայի թիմերի մասնակցությամբ:

Իսկ Ռուզաննա Պետրոսյանն ու Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության 2-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որոնք տեղի տեղի կունենան Հյուսիսային Իռլանդիայում հոկտեմբերի 15-ից 22-ը: Առաջին երկու տեղերի համար կպայքարեն Չեխիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: