25 սեպտեմբերի 2010 - 18:27 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն Օլիմպիադայում հաղթեց Հունաստանի հավաքականին

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Հունաստանի հավաքականի հետ և 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ:

Հայ շախմատիստուհիների մասնակցությամբ երեք պարտիաներ ավարտվեցին ոչ ոքի: Էլինա Դանիելյանը կիսեց միավորտ Էլենա Դեմբոյի հետ, Լիլիթ Մկրտչյանը` Աննա-Մարիա Բոցարիի, իսկ Լիլիթ Գալոյանը` Մարինա Մարկուպուլոյի հետ:

Հայաստանի հավաքականին հաղթական միավոր բերեց Նելլի Ագինյանը, որը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Վերա Պապադոպուլոյին: