Նախապայմանների լեզվի պատճառով հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում

Նախապայմանների լեզվի պատճառով հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախաձեռնությունը առանց որևէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ վայելում էր միջազգային հանրության ամբողջական աջակցությունը, սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ և ի վերջո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին:

Հետևաբար, մինչ օրս հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում: Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ` միայն բառերով: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---