Իրանը մտադիր է դատի տալ Ռուսաստանին

Իրանը մտադիր է դատի տալ Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Իրանը դատի կտա Ռուսաստանին C-300 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումից հրաժարվելու համար: Ինչպես հաղորդում է ISNA իրանական գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ալլադին Բորոջերին:

Նրա խոսքերով, այդ հարցը պետք է լուծվի դատական կարգով, և եթե ԶՀՀ-ներ մատակարարումից հրաժարվելն ուժի մեջ մտնի, ապա Ռուսաստանը ստիպված կլինի Իրանի Իսլամական Հանրապետությանը փոխհատուցում վճարել: «Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները»,- Բորոջերիի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Օրերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հանդես է եկել Ռուսաստանի հասցեին քննադատությամբ, որը հրաժարվել է C-300 տրամադրել Իրանին: Նա հայտարարել է, որ ռուսական կողմը պարտավոր է հետևել պայմանագրի պայմաններին, որը կնքվել է 2007-ին:

ՄԱԿ ԱԽ-ն 2010-ի հունիսի 9-ին նոր բանաձև ընդունեց Իրանի վերաբերյալ: Նոր պատժամիջոցները, որոնք պաշտպանվեցին Ռուսաստանի և Չինաստանի կողմից, նախատեսում են Թեհրանի դեմ էմբարգոյի ընդլայնում զենքի առևտրի վրա: C-300-ից բացի ՌԴ-ն հրաժարվել է Իրանին մատակարարել մի շարք այլ սպառազինություններ, հաղորդում է Ուտրո.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---