Հայաստանը և Բելառուսը ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում համագործակցության մեծ պոտենցիալ ունեն

PanARMENIAN.Net - Երևանում կայացել է հայ-բելառուսական միջակառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը: Նիստում նախատեսվում է քննարկել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության և կրթության, ՏՏ, մշակույթի հետ կապված հարցեր:

«Հայ-բելառուսական միջկառավարական հաձնաժողովի գործունեության ընթացքում կողմերը հասել են շոշափելի արդյունքների, ինչպես իրավապայմանագրային բարենպաստ դաշտի ստեղծման, այնպես էլ փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ»,- սեպտեմբերի 27-ին նիստի բացման ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Հատուկ կուզենայի ընդգծել ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա ներուժը, որմ անհրաժեշտ է օգտագործել և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Բացի այդ, ես հատուկ կուզենայի ընդգծել նաև Բելառուսում հայկական կոնյակի արտադրության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքը և հեռանկարները: Փոխշահավետ համագործակցության ընդլայնման առումով մեծ գոհունակությամբ կցանկանայի նշել նաև այս նիստի շրջանակներում «ԱրԲե» հայ-բելառուսական առևտրի տան բացումը, որը կհանդիսանա հայկական շուկա բելառուսական արտադրանքի մուտքի հիմնական միջոց:

Իր հերթին, Բելառուսի առևտրի նախարար Վալենտին Չեկանովն ավելացրել է, որ ընթացիկ տարվա վերջին 7 ամսում երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 29 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---