ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է միայն բանակցային գործընթացի պահպանման ուղղությամբ, գտնում է հայ փորձագետը

ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է միայն բանակցային գործընթացի պահպանման ուղղությամբ, գտնում է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը կայանում է միայն բանակցային գործընթացի պահպանման մեջ, և փաստահավաք առաքելությունը, որի հետ տարածաշրջան են ժամանելու միջնորդները, նույնպես ծառայում է այդ նպատակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, ԼՂՀ շուրջ անվտանգության գոտուն ծանոթանալը, ինչպես նաև Շահումյանի ու Գետաշենի շրջաններ այցելությունն Ադրբեջանին թույլ կտա սեփական ժողովրդի առջև արդարացնել բանակցային գործընթացի շարունակումը նախքան նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ու ԵԱՀԿ-ի` դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք գագաթաժողովը:

Հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կիրականացնի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---