2012 թվականին Հայաստանում ծրագրվում է անցկացնել Հարավային Կովկասում ICOM առաջին գիտաժողովը

2012 թվականին Հայաստանում ծրագրվում է անցկացնել Հարավային Կովկասում ICOM առաջին գիտաժողովը

PanARMENIAN.Net - «Հայաստանի Պատմության թանգարանն իսկական բացահայտում դարձավ ինձ համար, քանի որ այնտեղ ներկայացված են շատ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք վերաբերում են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական մշակույթին»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Իտալիայում Հռոմ 3 համալսարանի փորձարարական կրթության պրոֆեսոր, Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Կրթության և մշակութային ծրագրի գծով միջազգային կոմիտեի (CECA) նախագահ Էմմա Նարդին:

Նրա խոսքով, հենց այդ համատեքստում շատ կարևոր է Հայաստանում անցկացնել Հարավային Կովկասի տարածքում առաջին ICOM ամենամյա գիտաժողովը, որին ներկա են գտնվելու տարբեր երկրների մոտ 200 ներկայացուցիչներ: «Եվ նրանք բոլորը կկարողանան իրենց համար բացահայտել Հայաստանն իր թանգարաններով»,- նշել է Էմմա Նարդին:

Նա ավելացրել է նաև, որ Հայաստանում գիտաժողովը ծրագրվում է անցկացնել Հայաստանում տպագրության 500-ամյակի շրջանակներում: «Այստեղ մենք կքննարկենք թեմաներ, որոնք վերաբերում են ինչպես թանգարաններին, այնպես էլ հրատարակչական գործին, այդ թվում` բուկլետների և ուղեցույցների տպագրության ու մի շարք այլ հարցեր»,- նշել է Էմմա Նարդին:

Գիտաժողովը տեղի կունենա 2012 թվականին: Սակայն Էմմա Նարդիի ներկայիս այցը Հայաստան պայմանավորված է այդ երկրում հայկական թանգարանների 16 աշխատակիցների համար Hands-on և minds-on ծրագրերի ներդրման թրենինգների անցկացմամբ, որպեսզի հայկական թանգարաններն ավելի գրավիչ դառնան այցելուների համար: Այդ ծրագրերն այցելուներին թույլ կտան կամ ինքնուրույն շոշափել թանգարանային նմուշները կամ դրանց կրկնօրինակները, կամ էլ խաղերի կամ այլ մեթոդների օգնությամբ դառնալ թանգարանների այցելության կրթական գործընթացի մասնակիցը: Թրենինգները կվարի նաև Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ’Նեյլը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---