27 հուլիսի 2001 - 19:13 AMT
ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ
Այսօր առավոտյան Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն լրագրողների հետ հրավիրված հատուկ հանդիպմանը հայտնեց, որ իր այցը Բաքու չի կայանա հուլիսի 26-ին հայտնի վրաց հեռուստա լրագրող Գեորգի Սանայայի ողբերգական մահվան պատճառով: Ըստ Շեւարդնաձեի` իր ադրբեջանական գործընկեր Հեյդար Ալիեւը ըմբռնումով վերաբերվեց այցի հետաձգմանը: Ինչպես հայտնում է «Պռայմ-Նյուսը» գործակալության` «Ռուստավի-2» անկախ հեռուստաընկերության «Կուրյեր» տեղեկատվակա ծրագրի հաղորդավար Գեորգի Սանայայի դին հայտնաբերվել է հինգշաբթի երեկոյան, իր թբիլիսսյան բնակարանում: Ըստ ոստիկանության նախնական տվյալների` Գեորգի Սանայայի մահը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան մոտավորապես ժամը 5-ին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: