ՀՀ ԱԱԽ քարտուղար. Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի ՌԴ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ27 սեպտեմբերի 2010 - 20:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարելէեռամսյաժամկետում մշակել ռազմավարությունիցբխող միջոցառումների ծրագիր և դրա իրականացման ժամանակացույցը: ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱրթուրԲաղդասարյանը նիստի ընթացքում անդրադարձելէ վերջին ամիսներին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի համագործակցության խորացմանն առնչվող հարցերին: «Հայաստանում ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ՀԱՊԿ շրջանակում ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի ձևավորմանը: ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում թերևս կընդունվի համապատասխան փաստաթղթերի փաթեթը, և հնարավորություն կունենանք ճգնաժամային, պատերազմական իրավիճակներում, առհասարակ` վտանգ պարունակող ցանկացած դրսևորումների ժամանակ օգտագործել կազմակերպության անդամ երկրների ներուժը»,- ընդգծել է նա: ԱրթուրԲաղդասարյանը կարևորելէՀայաստանիև Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը: «ՌԴ նախագահի այցի շրջանակում Հայաստանում ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմանը կհետևի համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ձեռնարկությունների հետ: Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ»,- նշել է ԱԱԽ քարտուղարը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |