Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները

Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում են Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները, հաղորդում է «Պարալլելս Ֆիլմ Փրոդաքշն» ընկերությունը:

«Խճճված զուգահեռները» սիրային դրամա է, որի գործողությունները ծավալվում են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում: Երկու հերոսուհիների պատմությունների հատման կետը գլխավոր հերոսուհու՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի ծննդյան պահն է, որը դառնում է երկրորդ հերոսուհու՝ նորվեգուհի Հաննայի մահվան պատճառը: Ֆիլմը պատմում է սիրո և արգելքի, հանդուրժողականության և մերժման, տարբեր մշակույթների բախման մասին, սակայն «Խճճված զուգահեռները» նախ եվ առաջ ֆիլմ է գենետիկ հիշողության՝ ճակատագրի մասին, որ ծնողներից փոխանցվում է զավակներին և հաճախ կանխորոշում է վերջիններիս կյանքի ընթացքը:

Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 6 երկրներ, այն արդեն ցուցադրվել է 18 երկրներում: 2009թ. ընդգրկվել է ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում: Մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոնների, որոնց թվում` Մոսկվայի, Ռոտերդամի, Հյուսթընի, Տրոմսոյի, Սան Պաուլոյի և այլ փառատոններին, Կաննի կինոփառատոնին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---