«ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար

«ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Հայաստանը դեռ հաղթահարում է համաշխարհային ճգնաժամի հետևանքները, այնուամենայնիվ, «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ը շարունակում է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ և ապահովել աճ: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:

Նրա խոսքերով, առաջին երեք եռամսյակների արդյունքով բանկի վարկային պորտֆելը մեծացել է 41 տոկոսով` կազմելով 45 մլն դոլար: «Մինչև տարեվերջ «ՊրոԿրեդիտԲանկը» մտադիր է մեծացնել իր վարկային պորտֆելը մինչև 60 մլն դոլար»: Հերցֆելդի խոսքերով, ժամկետանց վարկերի (30 օր ուշացումով) բաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում կազմում է 2 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---