28 սեպտեմբերի 2010 - 11:17 AMT
Հայաստանի կանանց հավաքականն օլիմպիադայում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի կանանց հավաքականը շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում խաղացել է Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը հաղթեցին համապատասխանաբար Նատալյա Պոգոնինային և Անաստասիա Սավինային և հավաքականն բերեցին երկու միավոր:

Բայց Լիլիթ Մկրտչյանը և Նելլի Աղինյանը զիջեցին Օլգա Գիրյային և Անաստասիա Բոնդաուկին, և հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Այդ տուրից հետո հայ շախմատիստները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 9-րդ տեղը:

7-րդ տուրում նրանք հանդիպելու են ԱՄՆ հավաքականի հետ: Կայանալու են հետևյալ պարտիաները. Էլինա Դանիելյան- Իրինա Կրաշ, Լիլիթ Մկրտչյան- Աննա Զատոնսկիխ, Լիլիթ Գալոյան- Տաթև Աբրահամյան, Նելլի Աղինյան- Կամիլա Բագինսկայտե: