28 սեպտեմբերի 2010 - 11:33 AMT
Օրակարգում միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցն է

« Օրակարգում միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցն է: Հայաստանին միանալու հարց չկա: Սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն չէ: Այս հակամարտությունը սկսվել է Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, իսկ Բաքվին հաջողվեց ներքաշել նաև Հայաստանին: Հայաստանը դեռևս չի ճանաչում ԼՂ-ն, այդպիսով ցույց տալով իր պատասխանատվության մակարդակաը՝ նրանք չենք խանգարում բանակցային գործընթացին»,-հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նա նշել է, որ առաջարկել է ԵԱՀԿ ՄԽ-ին հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահի հետ: «Սակայն նրանք դեռևս ի վիճակի չեն ապահովել նման ձևաչափ Բաքվի ոչ կառուցողական մոտեցման պատճառով: Այնտեղ ասում են. «Չկա նման պետություն: Դա Ադրբեջանի մի մասն է և մենք կարող ենք բանակցել միայն ԼՂ հայ համայնքի հետ»: Մենք տասնյակ անգամ հանդես ենք եկել տարբեր առաջարկներով, մասնավորապես, դիպուկահարներին ետ քաշելու վերաբերյալ: Սակայն մեր նախաձեռնությունները հիստերիկ արձագանք են ստանում: Ընդհանուր առմամաբ պահպանվում է լարվածության միջին մակարդակը՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղության»,-ասել է Արցախի նախագահը, գրում է «Սեգոդնյա.ռու»-ն: