ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող զիջում հանդիսանալ, հայտարարել է Արցախի նախագահը28 սեպտեմբերի 2010 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Սակայն, մենք պետք է հնարավորություն ունենանք խոսել այդ փոխզիջումների մասին, իսկ բանակցություններն ընթանում են առանց Ղարաբաղի մասնակցության: ԼՂ անկախությունն ու անվտանգությունը չեն կարող զիջում հանդիսանալ, հայտարարել է Արցախի նախագահը; Ինչ վերաբերում է Ռուասստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքին, ապա Բակո Սահակյանը նշել է, որ հավաստի տվյալներ այդ մասին չկան: «Ռուսաստանի շնորհիվ է ձեռքբերվել այս խաղաղությունը, թեկուզ՝ հարաբերական: ՌԴ-ն այն երկիրն է, որը որոշակի ազդեցություն ունի տարածաշրջանում և մենք չափազանց շահագրգռված ենք, որ Ռուսաստանը մասնակից լինի վերջնական խաղաղության հաստատմանը: Իսկ Մոսկվան շահագրգռված է, որ ողջ Կովկասում խաղաղություն հաստատվի»,-ասել է ԼՂՀ նախագահը: Բակո Սահակյանը նշել է նաև, որ Ուկրաինան Ղարաբաղի համար բարեկամ երկիր է: «Ցավոք, մենք կապեր չունենք Ուկրաինայի հետ: Մենք կցանկանայինք տնտեսական, մշակութային, կրթական համագործակցություն հաստատել: Մենք պաշտոնական հարաբերություններ չունենք ոչ ԱՄՆ-ի, ոչ ՌԴ-ի, ոչ ԵՄ-ի հետ: Ես անձամբ ծանոթ չեմ ոչ Մեդվեդևի, ոչ Յանուկովիչի հետ»,-ասել է նա, գրում է «Սեգոդնյա.ուա»-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |